կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Լոռու մոտ 2500 բնակիչ զրկված է հոսանքից, իսկ Տավուշի մարզում մոտ 1000 բնակիչ․ կա նաև գազամատակարարման խնդիր․ Սանոսյան

Լոռու մոտ 2500 բնակիչ զրկված է հոսանքից, իսկ Տավուշի մարզում մոտ 1000 բնակիչ․ կա նաև գազամատակարարման խնդիր․ Սանոսյան

Լոռու մոտ 2500 բնակիչ զրկված է հոսանքից, իսկ Տավուշի մարզում մոտ 1000 բնակիչ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Նիկոլ Փաշինյանի հրավիրած նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Լոռու մարզի մոտ 2500 բնակիչ զրկված է հոսանքից, իսկ Տավուշի մարզում մոտ 1000 բնակիչ է զրկված հոսանքից։ Կա նաև գազամատակարարման հետ կապված խնդիրներ ինչպես Ստեփանավանում, այնպես էլ Ալավերդիում և Ալավերդու որոշ բնակավայրերում ու Տաշիրում»,- նշեց նա։

Գնել Սանոսյանն ասաց, որ հիմնական ավերվածությունները 5 գոտում են․ «Ալավերդիից Տաշիր, Ալավերդիից դեպի Այրում, Այրումից դեպի Բագրատաշեն հատվածն ու Դիլիջանից դեպի Իջևան հատվածները»։

Նախարարի խոսքով՝ ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշենի ուղղությամբ են․ «Տարբեր ենթակառուցվածքներ, մասնավորապես միջպետական ճանապարհը, կամուրջներ, երկաթգիծը, ջրագծեր, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ և այլ ենթակառուցվածքներ։ Ալավերդի համայնքի 9 բնակավայրում կամուրջների վնասման հետևանքով ունենք քաղաքի հետ կապի խնդիր և հիմա իրականացվում են այդ բնակավայրերի հետ կապի հաստատման աշխատանքներ»։

  • Կիսվել: