երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Երկրորդ եռամսյակում Հայաստանում վերականգնվել է անշարժ գույքի գների աճը

Երկրորդ եռամսյակում Հայաստանում վերականգնվել է անշարժ գույքի գների աճը

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում վերականգնվել է անշարժ գույքի գների աճը։

«Վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում անշարժ գույքի գների աճը կանգ էր առել և զգալիորեն դանդաղել էր, սակայն երկրորդ եռամսյակում արդեն տեսնում ենք դրա վերականգնումը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ 

Խաչատրյանը նշեց, որ դեռևս հստակ չէ, թե այդ միտումն ինչ չափով է պայմանավորված անշարժ գույքի ձեռքբերման պայմանների փոփոխությամբ։

Նրա խոսքով՝ շարունակվում են հիփոթեքային գործարքները, այդ թվում՝ ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող գնումները։

«Հավանաբար, ձևավորվում է միտում, երբ կառուցապատողները սկսում են ավելի ակտիվ թիրախավորել ոչ ռեզիդենտ գնորդներին՝ իրենց բնակարանների վաճառքն ապահովելու նպատակով»,- նշեց ԿԲ նախագահի տեղակալը։

 

  • Կիսվել: