երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը

Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը

Հոկտեմբերի 17-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը:
 
Ինչպես տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից՝ հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Եվրոպական միություն կողմից` Եվրոպական հանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոփը:
 
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝
  • ապրանքների առևտուր,
  • մաքսային ոլորտ,
  • առևտրի տեխնիկական խոչընդոտներ,
  • սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ,
  • ծառայությունների առևտուր,
  • հիմնադրում և էլեկտրոնային առևտուր,
  • ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ,
  • մտավոր սեփականություն,
  • պետական գնումներ,
  • առևտուր և կայուն զարգացում,
  • մրցակցություն,
  • պետական ձեռնարկություններ,
  • թափանցիկություն,
  • վեճերի կարգավորում:

  • Կիսվել: