շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանի և Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Երևանի և Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի՝

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Վ-3» թաղամասի, Ա.Սարգսյան փողոցի թիվ 6 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հուշարձան» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: