Երևանի բժշկական հաստատություններում կառուցվել է երկրորդ ուղղաթիռային թռիչքահարթակը․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարարն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ավարտին են մոտենում բակի բարեկարգման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից։
«Հաջորդ փուլով կսկսվեն շենքային պայմանների լավացումները և նոր սարքավորումների ձեռքբերումը, չնայած արդեն իսկ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը հագեցվել է որոշակի նոր սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ավելի մեծ թվով պացիենտների սպասարկել։»,- ասված է գրառման մեջ։
Նախարարը նաև շեշտել է, որ կառուցվել է Երևանի բժշկական հաստատություններում երկրորդ ուղղաթիռային թռիչքահարթակը, որպեսզի Աջափնյակի տարածաշրջանի բժշկական կենտրոնները նույնպես կարողանան արագ ընդունել նման պացիենտներին։