Իրանը հայտարարել է կործանիչից բացի նաև ամերիկյան ուղղաթիռի խոցման մասին
Իրանը հայտարարել է, որ կործանիչից բացի նաև ամերիկյան ուղղաթիռ է խոցվել: Այս մասին տեղեկացնում է Mehr-ը։
Աղբյուրը նշում է. «Իրանական հրթիռը հարվածել է ամերիկյան ուղղաթիռին ավելի վաղ խոցված կործանիչի օդաչուի որոնումների ժամանակ»:
Նշենք, որ ավելի վաղ իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, որ F-15E ամերիկյան ինքնաթիռի խոցումից հետո օդաչուն կատապուլտացվել է։
Հավելենք նաև, որ Իսրայելի Channel 12 հեռուստաալիքը պնդում է, որ Իրանում խոցված ամերիկյան F-15E ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը փրկվել է։
Իր հերթին CBS News-ը հայտնել է, որ Իրանի տարածքում խոցված ամերիկյան կործանիչի երկու օդաչուներից մեկը փրկվել է, Երկրորդ օդաչուի որոնումները շարունակվում են։


