Երբ գնում եմ որեւէ գործարանի բացման, չի նշանակում, որ ստանձնում եմ դրա գործունեության պատասխանատվությունը. Փաշինյան (տեսանյութ)
Այսօր ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վանաձորում չի մասնակցել մեքենաների արտադրման գործարանի բացմանը, որը հետո փակվել է, մինչդեռ ոչ միայն մասնակցել է, այլև փորձարկել է արտադրվող մեքենան:
Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մարուքյանի այս հայտարարուքյանը՝ նշելով. ՛՛Երբ ես գնում եմ որեւէ գործարանի բացման, դա չի նշանակում, որ ստանձնում եմ այդ գործարանի գործունեության պատասխանատվությունը:
Գնում ենք գործարանի բացման՝ ի նշան նրա, որ Հայաստանում տնտեսական գործունեության հավասար պայմաններ են ստեղծվել: Դա է հիմնական իմաստը՛՛:


