հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրով ՀՀ-ին կտրամադրվի շուրջ 460․000 եվրո օգնություն

«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրով ՀՀ-ին կտրամադրվի շուրջ 460․000 եվրո օգնություն

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրով Հայաստանին կտրամադրվի շուրջ 460․000 եվրո օգնություն։

Ծրագրով առաջարկվող հատուկ գործողությունները ներառում են գյուղատնտեսական փոքր ծավալի սարքավորումների, գյուղտեխնիկայի տրամադրում, աջակցություն հետբերքահավաքային  գործընթացներին։

«Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի և Ավստրիական զարգացման գործակալությունների կողմից ընտրված մարզերում՝ Տավուշ, Շիրակ, Լոռի։ Ընդգրկում է հատիկաընդեղենը, խոտաբույսեր, հատապտուղներ, բանջարեղեն և ոչխարաբուծություն»,- ասաց նախարարի տեղակալը։

ՄԱԿ-ի զարգացման մեկ այլ ծրագրով էլ առաջիկայում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում փոքր և միջին ձեռնարկատերերին կտրամադրվի մինչև 20․000 դոլար արժողությամբ դրամաշնորհ։ Նպատակը վերամշակման կարողությունների բարելավումն է։

Առաջիկա երկու ամիսներին IFAD-ի կողմից կֆինանսավորվեն հետբերքահավաքային կարողությունների զարգացման համար երկու ծրագիր։

«Այն նախատեսում է սառնարանային տնտեսությունների կառուցում։ Ընդհանուր գումարային առումով 550 հազար դոլոր արժողությամբ սառնարանային երկու տնտեսություն կկառուցվի Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիկ և Շիրակի մարզի  Հոռոմ համայնքներում»,- տեղեկացրեց Խոջոյանը։

 

  • Կիսվել: