ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպում է ունեցել պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպում է ունեցել պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
 
Հանդիպման նպատակն էր քննարկել արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում արտադրվող ապրանքների գների բարձրացման և հայկական արտադրանքի մրցունակության խնդիրները։
 
Նախարարի տեղակալը ներկաներին տեղեկացրել է, որ հարցի համակողմանի ուսումնասիրումից հետո կքննարկվեն նաև Կառավարության կողմից ոլորտին աջակցելու հնարավոր գործիքները։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել առաջիկա մթերումների ընթացքում կանխատեսվող հնարավոր խնդիրների լուծումներին, ապրանքների ինքնարժեքի և լոգիստիկ հարցերին։

  • Կիսվել: