երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է «ԱՍԷԴԼ» և «ԳԼԱՍՎՈՐՔ» ընկերություններ

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է «ԱՍԷԴԼ» և «ԳԼԱՍՎՈՐՔ» ընկերություններ

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը այցելել է «ԱՍԷԴԼ» և «ԳԼԱՍՎՈՐՔ» ընկերություններ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ իրականացվող կահույքի արտադրանքի ոլորտի ռազմավարության մշակման շրջանակներում, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

«ԱՍԷԴԼ» ընկերության տնօրեն, «ԱԷՍ» հոլդինգի համահիմնադիր Էդուարդ Ագիկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել «ԳԼԱՍՎՈՐՔ» գործարանի տարածքով, ծանոթացել գործարանի շինարարության ընթացքին, արտադրական գործընթացին, հնարավորություններին, առկա սարքավորումներին։

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն Հայաստանում դռներ և պատուհաններ արտադրող, շինարարական ապակու մշակող և լուսաթափանց կոնստրուկցիաներով շինարարական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից է:

 

  • Կիսվել: