հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էջմիածին-Մեծամոր ճանապարհահատվածում ասֆալտի մաշված շերտը փոխարինվում է նորով

Էջմիածին-Մեծամոր ճանապարհահատվածում ասֆալտի մաշված շերտը փոխարինվում է նորով

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Մեծամոր ճանապարհահատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքների շրջանակում ճանապարհի մաշված վերին շերտը փոխարինվում է 5 սմ հաստությամբ ասֆալտով:
 
Հնարավոր է սա դրսում and աղյուսե պատ նկարն է
 
Աշխատանքների արդյունքում առաջացած աղացած (ֆրեզ) ասֆալտը ՀՀ Արմավիրի մարզպետարանի անմիջական հսկողությամբ տրամադրվում է մարզի համայնքներին՝ առկա վատ կամ անանցանելի ճանապարհները, հասարակական նշանակության տարածքները կարգի բերելու նպատակով:
 
Հնարավոր է սա outdoors նկարն է
 
Հավելենք, որ մարզպետարանին դիմում են քաղաքացիներ՝ վերոնշյալ աղացած ասֆալտով իրենց բակերը բարեկարգելու համար: Մարզպետարանի կողմից տեղում ուսումնասիրություն կատարելուց հետո քաղաքացիների պահանջը բավարարվում է:

  • Կիսվել: