ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրազդանում սուբվենցիոն ծրագրով կասֆալտապատվի շուրջ 3,6 կմ ճանապարհ

Հրազդանում սուբվենցիոն ծրագրով կասֆալտապատվի շուրջ 3,6 կմ ճանապարհ

2020 թվականի սուբվենցիաների ստացման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված ևս մեկ հայտ՝ Հրազդանի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ծրագիրը՝ տեղեկացնում են մարզպետարանի լրատվական ծառայությունից։

Ծրագրի շրջանակներում մարզկենտրոն Հրազդանում կասֆալտապատվեն երկար տարիներ որևէ ասֆալտապատման կամ վերանորոգման չենթարկված ընդհանուր շուրջ 3,6 կմ (22.600 քմ մակերես) ճանապարհահատվածներ, մասնավորապես՝

  • Միկրոշրջան թաղամասում՝ Պուրակային փողոցը, 5-րդ փողոցի առաջին նրբանցքը և միջթաղամասային ճանապարհներ.
  • Կենտրոն թաղամասում՝ Փոքր բուլվարային և Տիգրան Մեծ փողոցները, միջթաղամասային ճանապարհներ.
  • Հարավային թաղամասում՝ Ռ.Միքայելյան և Ավետիսյան փողոցները.
  • Ջրառատի ներթաղամասային ճանապարհներ:

Ծրագրի նախահաշվային արժեքը 207.456.000 դրամ է. 45%-ը պետական բյուջեի աջակցության չափն է:

Առաջիկայում շինաշխատանքների իրականացման նպատակով կհայտարարվեն մրցույթներ, ինչից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները համայնքի նշված թաղամասերում:

  • Կիսվել: