շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Եղցահողում հաստատված տեղահանված ընտանիքներին օգնություն է ցուցաբերվել

Եղցահողում հաստատված տեղահանված ընտանիքներին օգնություն է ցուցաբերվել

Լոս Անջելեսում գործող «Քեսաբ» ուսումնասիրաց միությունը օգնություն է ցուցաբերել Շուշիի շրջանի Եղցահող համայնքում հաստատված 5 տեղահանված ընտանիքների:

 Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։ Ըստ մեր զրուցակցի՝ միությունը յուրաքանչյուր ընտանիքի նվիրաբերել է 2-ական մայր ոչխարներ:

«Եղցահողում բնակվող ևս 3 տեղահանված ընտանիքների ոչխարներ են նվիրաբերել ԱՄՆ Արևմտյան ափի ՀՕՄ-ի նախկին շրջանային վարչության անդամները, ովքեր նաև 6 տուփ հագուստ են փոխանցել Շուշիի շրջանի բոլոր 4 համայնքներին: Արցախում ապրելուն, արարելուն և սեփական եկամուտը վաստակելուն աջակցող այս ծրագիրը բավական լայն ու դրական արձագանք է գտել և՛ սփյուռքահայ, և՛ այս ծրագրի շահառու հանդիսացող արցախաբնակ մեր հայրենակիցների շրջանում»,-նշել է Ա. Սիմոնյանը՝ իր խոսքում շնորհակալություն հայտնելով այս ծանր օրերին Արցախում իրենց ծրագրերը հաստատակամորեն շարունակող գործընկերներին:

  • Կիսվել: