կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԵԱՏՄ–ում էլեկտրոնային առևտրի զարգացման արագությունը նոր կանոններ է պահանջում. Ղազարյան

ԵԱՏՄ–ում էլեկտրոնային առևտրի զարգացման արագությունը նոր կանոններ է պահանջում. Ղազարյան

ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման բարձր տեմպերը խաղի ընդհանուր կանոններ մշակելու անհրաժեշտության հարց են առաջացնում։ Այս հայտարարությունն արել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության պետ Վահագն Ղազարյանը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած «Digital Bridge 2023» համաժողովի «E-com․տեխնոլոգիաներ և կարգավորում» խորագրով քննարկմանը:
 
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում էլեկտրոնային առևտրի զարգացման արագությունը և շուկայում խաղացողների ներկայության մակարդակի դինամիկ աճը, ինչպիսիք են մարքեթփլեյսերը, ապրանք վաճառողները, հարակից ծառայությունների մատակարարները, ինչպես նաև դրանց գնորդները, Միության ողջ տարածքում կայուն պահանջներ են ձևավորում համապատասխան միութենական կանոնների մշակման համար:
 
«Մեզ առաջին հերթին անհրաժեշտ է ԵԱՏՄ տարածքում ապրանքների էլեկտրոնային առևտրի ոլորտում խաղի ընդհանուր կանոններ սահմանել, որպեսզի այն զարգանա թափանցիկ և արդար ձևով, ինչպես նաև հաշվի առնի ինչպես սպառողների, այնպես էլ բարեխիղճ վաճառողների, մատակարարների և էլեկտրոնային առևտրային հարթակների շահերը»,-ընդգծել է Վահագն Ղազարյանը:
 
Նստաշրջանի շրջանակում, որին մասնակցել է ԵՏՀ վարչության պետը, տեղի է ունեցել ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի (որն այժմ մշակվում է հանձնաժողովի հարթակում), ինչպես նաև սպառողների իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության հարցերի, Ղազախստանում և ընդհանուր առմամբ Միությունում էլեկտրոնային առևտրի զարգացման խնդիրների ու խոչընդոտների առարկայական քննարկում։
Բացի այդ, կայացել է Վահան Ղազարյանի աշխատանքային հանդիպումը Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարության ներկայացուցիչների հետ, քննարկվել են ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին Հանձնաժողովի պատրաստած համաձայնագրի նորմերը:
 

  • Կիսվել: