ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵԱՏՄ տարածք զրոյական մաքսադրույքերով որոշ ապրանքներ կներմուծվեն մինչև սեպտեմբերի 30-ը

ԵԱՏՄ տարածք զրոյական մաքսադրույքերով որոշ ապրանքներ կներմուծվեն մինչև սեպտեմբերի 30-ը

Մարտի 16-ին ԵԱՏՄ խորհրդի տեսակոնֆերանսով նիստի ժամանակ ՀՀ կառավարության առաջարկությամբ հաստատվեց համապատասխան որոշում՝ մի շարք ապրանքատեսակների համար: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Վարոս Սիմոնյանի խոսքով՝ դրանք այն ապրանքներն են, որոնք  անհրաժեշտ են Հայաստանի տնտեսվարողներին, և ցանկը պարբերաբար վերանայվում է:

Սիմոնյանն նաև տեղեկացրեց, որ դրանք այն ապրանքատեսակներն են, որոնք ունեն բժշկական նշանակություն դեղամիջոցներ և այն ապրանքատեսակները, որոնք անհրաժեշտ են:

«Որոշումը կգործի նման ընթացակարգով մինչև սեպտեմբերի 30-ը: Հնարավոր է, որ անհրաժեշտությունից ելնելով այն երկարացվի, և որոշումը ուժի մեջ կմտնի վերջնական հաստատումից հետո 10 օրվա ընթացքում, բայց կտարածվի մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների  վրա»,-ասաց նախարարի տեղակալը:

«Կա պարետի կողմից սահմանված ապրանքների ցանկ, որոնց փոխադրումը Հայաստան կամ Իրան իրականացվում է բժշկական նշանակություն ունեցող սարքավորումների, դեղամիջոցների դեպքում  նախարարության համաձայնության ներքո, իսկ մնացած այլ ապրանքների ցանկը՝ պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ սահմանային իրավիճակից կախված: Այսինքն՝ սահմանի թողունակությունից կախված՝ իրականացվում է Մեղրի անցումային կետում կամ Ագարակ մաքսային վերահսկողության կետում: Ապրանքների ցանկն այս պահի դրությամբ սահմանափակ է»,- ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

 

  • Կիսվել: