հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԱՏՄ-ի երկրներում կքննարկեն պլաստիկե տոպրակների և պոլիստիրոլից փաթեթվածքի արգելման հարցը

ԵԱՏՄ-ի երկրներում կքննարկեն պլաստիկե տոպրակների և պոլիստիրոլից փաթեթվածքի արգելման հարցը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում կքննարկեն բարակ պլաստիկե տոպրակների, պոլիվինիլքլորիդից պիտակների, փրփրեցված պոլիստիրորից և «կենսաքայքայվող» նյութերից փաթեթվածքի արգելքը: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Բելառուսի գործընկերներն առաջարկել են արգելել 20 միկրոնից պակաս հաստությամբ պլաստիկե տոպրակների, օքսոքայքայվող պոլիմերային նյութից փաթեթվածքի, փրփրեցված պոլիստիրոլից փաթեթվածքի և պոլիվինիլքլորիդից պիտակների վաճառքը: Մենք, որպես Ռուսաստանի բնապահպանական օպերատոր, լիովին հավանություն ենք տալիս բեռալուս գործընկերների այդ առաջարկինը», - հայտարարել Է Ռուսաստանի բնապահպանական օպերատորի ղեկավար Դենիս Բուցաևը:

Նա հավելել է, որ փաստաթուղթն այժմ քննարկվում Է ԵԱՏՀ-ում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովում), անցկացվում են կողմերի խորհրդակցություններ: «Եվ այդ առաջարկություններն, իրոք, ճիշտ են: Օրինակ՝ 20 միկրոնից պակաս հաստությամբ տոպրակներն սկզբունքորեն չեն վերամշակվում, որովհետև նյութը չափազանց բարակ Է, դրանք ոչ ոքի պետք չեն: Եթե տոպրակն ավելի հաստ նյութից Է, ապա այն կարող են վերցնել և վերամշակել», - ասել է Բուցաևը:

  • Կիսվել: