շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵԱՏՄ համագործակցության կարևոր կետերից է պարենային անվտանգությունը. Փաշինյան

ԵԱՏՄ համագործակցության կարևոր կետերից է պարենային անվտանգությունը. Փաշինյան

ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության կարևոր կետերից մեկը պարենային անվտանգությունն է, որը նպատակաուղղված է բնակչությանն անորակ և վտանգավոր ապրանքներից պաշտպանությանը։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդարձակ կազմով նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր կտրուկ ավելացել է անհրաժեշտությունը ձևավորելու պարենային անվտանգության կոլեկտիվ համակարգ, անհրաժեշտ եմ համարում ԵԱՏՄ երկրների միասնականությունն այս նպատակով»,– նշեց վարչապետը Փաշինյանը։
 
Նա հավելեց, որ փոխգործակցության տարբեր ձևաչափեր կիրառելով` 2022 թվականին փոխշահավետ համագործակցություն է հաստատվել նաև ԵԱՏՄ–ից դուրս։ Հաշվետվություններում արձանագրված է նաև այն փոխգործակցությունը, որ եղել է Միության հիմնական գործընկերների հետ։
Նա ընդգծեց Իրանի հետ համագործակցության զարգացման բարձր դինամիկան։ Ըստ նրա` ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրա հետագա հետևողական իրականացումն առաջնահերթություն են Հայաստանի համար` երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության ընդլայնման համատեքստում։
Նա խոսել է նաև Հնդկաստանի ու Եգիպտոսի հետ բանակցությունների շարունակակության մասին։ Ըստ նրա` համալիր երկխոսություն կա նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ու Ինդոնեզիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման նպատակով։

  • Կիսվել: