շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ձեր թույլտվությամբ մենք մի փոքր խորամանկություն ենք արել. Վահան Քերոբյանը՝ Փաշինյանին

Ձեր թույլտվությամբ մենք մի փոքր խորամանկություն ենք արել. Վահան Քերոբյանը՝ Փաշինյանին

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում հաստատեց ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ գյուղատնտեսությունն ավելի արդյունավետ դարձնելու հիմնական ճանապարհը գյուղատնտեսության խոշորացումն է. «Հիմա առաջ ենք բերել մի նոր փորձնական ծրագիր, որով խթանելու ենք  խոշոր գյուղատնտեսական ծրագրերն անասնաբուծության ոլորտում՝ խոզաբուծություն, տավարաբուծություն, թռչնաբուծություն: Այս երեք ուղղություներով էլ մեր ինքնաբավության մակարդակը բավական ցածր է:

Նախագծով առաջարկում ենք խոշոր ներդրումային ծրագրերիներքո արված կապիտալ ծախսերի մինչեւ 30 տոկոսը փոխհատուցել 5 տարվա ընթացքում, որը կվերահսկվի խոշոր քառյակի աուդիտորական ընկերությունների կողմից»,-ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց. «Մենք ասում ենք, ենթադրենք որեւէ տնտեսվարող 10 մլրդ դրամ է ներդնում, ստեղծում է խոզաբուծարան, թռչնաբուծարան եւ այլն: Այն պահին, երբ սկսում է ներդրումային ծրագիրն աշխատել, այդ պահից սկսած կպիտալ ներդրումների 35 տոկոսը մենք վերադարձնում ենք: Այսինքն եթե 10 մլրդ ներդրում է արվել, պետությունը 3,5 մլրդ դրամը վերադարձնում է ներդրողին 5 տարվա ընթացքում:

Շատերը դիմում են, ասում են՝ որտեղ լավ ներդրման հնարավորություն կա: Սա կոնկրետ լավ ներդրման հնարավորություն է: Մենք 35 տոկոս զեղչ ենք տալիս ներդրումներին: Այստեղ մարզպետարանների դերը շատ կարեւոր է, այնտեղ պետք է տեղյակ լինեն ծրագրերից, որ մարդկանց տեղեկացնեն»:

Վահան Քերոբյանը խոստովանեց, որ այստեղ վարչապետի թույլտվությամբ մի փոքր խորամանկություն են արել. «Մենք իրականում փոխհատուցելու ենք ոչ ավել, քան սահմանված հարկերի սահմանաչափը եւ նույնիսկ ավելի քիչ: Ըստ էության, մեր բյուջեն եկամուտների առումով կորուստ չի ունենալու: Այսինքն մենք եկամուտ ենք գեներացնելու եւ դրանից փոխհատուցելու ենք ներդրումների դիմաց»:

  • Կիսվել: