ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դաշնային խորհուրդը պարզեցրել է ԵԱՏՄ երկրների հետ սահմանների միջով որսորդական զենքի տեղափոխման կարգը

Դաշնային խորհուրդը պարզեցրել է ԵԱՏՄ երկրների հետ սահմանների միջով որսորդական զենքի տեղափոխման կարգը

Դաշնային խորհուրդն այսօր հավանություն է տվել ռուսաստանցի եւ արտասահմանցի որսորդների կողմից որսորդական զենքի տեղափոխման կարգի պարզեցման մասին օրենքին՝ Եվրասիական տնտեսական միության նորմերին համապատասխան:

Նախաձեռնության համահեղինակ, Անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով Պետդումայի պրոֆիլային հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարյովը հայտնել է, որ այժմ համաձայնագրի մասնակից ցանկացած երկիր մեկնելու եւ իր զենքով եւ փամփուշտներով որս անելու համար ռուսաստանցի որսորդները պետք է որսի վայրում լիազորված մարմնից թույլտվություն ստանան: Նույն նորմերը կգործեն նաեւ Ռուսաստանում ԵԱՏՄ երկրներից ժամանած որսորդների նկատմամբ:

Այժմ ռուսաստանցիները, ովքեր որոշել են որս անել արտասահմանում, պարտավոր են որսորդական զենքի տեղափոխման թույլտվություն ստանալ «Ռոսգվարդիա»-ի համապատասխան ստորաբաժանումում, իսկ զենքը ներկրելու թույլտվություն է տալիս ընդունող կողմի նմանատիպ ծառայությունը: Ընդ որում, 2016 թվականին ԵԱՏՄ անդամ երկրների կողմից ստորագրված համաձայնագիրը ենթադրում է ավելի պարզեցված ընթացակարգ՝ միայն որսի վայրից թույլտվության ստացում: 

  • Կիսվել: