հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԲՏԱ նախարարությունը մեկնարկել է VivaTech-2022 ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

ԲՏԱ նախարարությունը մեկնարկել է VivaTech-2022 ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

2022 թ․ հունիսի 15-18-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի կունենա Vivatech-2022 6-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը: Ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալու ARMENIA միասնական տաղավարի ներքո և իրենց արտադրանքն ու լուծումները ներկայացնելու այս հարթակում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:

Մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև 07.03.2022 թվականը՝ հետևյալ հղումով
 
VivaTech-ը Եվրոպայի ամենախոշոր միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովն է՝ ուղղված նորարարություններին և ստարտափներին: Ցուցահանդեսի թեմաներն են` բարձր տեխնոլոգիաներ, ինովացիաներ: Այն ամբողջ աշխարհից մեկ տեղում համախմբում է ստարտափերներին, գիտնականներին, խոշոր ընկերություններին, ներդրողներին, պետական այրերին, պաշտոնական պատվիրակություններին:
 
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել այս հղումով:
 
Լրացուցիչ հարցերի դեպքում ցանկացողները կարող են զանգահարել 010 590162 հեռախոսահամարով:

  • Կիսվել: