շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ընտրությունների տեսանկարահանման եւ առցանց հեռարձակման կազմակերպումը կիրականացնի ԲՏԱ նախարարությունը

Ընտրությունների տեսանկարահանման եւ առցանց հեռարձակման կազմակերպումը կիրականացնի ԲՏԱ նախարարությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված թվով 1584 հատ «Avigilon H4SL-BO1-IR» մակնիշի տեսախցիկները և թվով 1605 հատ «PoE-Injector-STD-EU Singleport» մակնիշի տեսախցիկներին հարակից սնուցման սարքերը ամրացնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

Պատճառն այն է, որ ընտրությունների (Համապետական և ՏԻՄ) տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման ծառայությունների ձեռքբերման գործընթացները  այսուհետ կազմակերպելու և իրականացնելու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 17-ին:

  • Կիսվել: