հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 ԲՏԱ նախարարությունը «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ է հայտարարել. բյուջեն՝ 150 մլն դրամ

ԲՏԱ նախարարությունը «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ է հայտարարել. բյուջեն՝ 150 մլն դրամ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին: Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 150.000.000 (հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ:  Նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերությանը տրամադրել մինչև 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:

Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները, ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:

  • Կիսվել: