երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Բռնի տեղահանված երեխաների մոտ 62 տոկոսն արդեն դպրոց է գնում. նրանց համար դասագրքերն անվճար են. Անդրեասյան

Բռնի տեղահանված երեխաների մոտ 62 տոկոսն արդեն դպրոց է գնում. նրանց համար դասագրքերն անվճար են. Անդրեասյան

ԼՂ-ից բռնի տեղահանված արդեն ավելի քան 13 հազար երեխաներ մեր դպրոցներում են, ինչը կազմում է թիրախային խմբի մոտ 62 տոկոսը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ամեն օր մի քանի հազարով ավելանում է երեխաների թիվը. Ես կարծում եմ, որ մինչեւ եկող շաբաթվա կեսերը պետք է փորձենք ամբողջությամբ ընդգրկել երեխաներին դպրոցներում: Մի քանի կոնկրետ տեղերում ունենք տրանսպորտային ծառայությունների կազմակերպման խնդիր: Դրանք այն վայրերն են, որտեղ երեխաները տեղակայված են ավելի մեծ խմբերով, ժամանակավոր  կացարաններում, հյուրատներում, հանգստյան գոտիներում: Այդ հարցերը նույնպես կարգավորվում են:

Զուգահեռաբար դասագրքերի հետ կկապված լրացուցիչ խմբաքանակներով այս շաբաթ արդեն պատվերը գնացել է, երեխաները ապահովվում են դասագրքերով անվճար: Դրանց համար վճարել պետք չի: Իհակե, մենք փորձում ենք երեխաներին ուղղորդել այն դպրոցներ, որտեղ կան ազատ տեղեր, եւ այն դեպքում, երբ ազատ տեղերը մբողջությամբ լրացած են, նոր ընդգրկում անել արդեն ծանրաբեռնված դպրոցներում»,-ասաց նախարարը: 

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր քաղաքականությունը պետք է այն լինի, որ դպրոցների գերբեռնվածություն թույլ չտանք: Նախ, դա լարում կառաջացնի, նաեւ եւ հին, եւ նոր աշակերտների որակի վրա բացասական ազդեցություն կունենա: Ամեն ինչ պետք է անել, որ գոնե միջնաժամկետ կտրվածքով այդպիսի խնդիր չունենանք»:

  • Կիսվել: