հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փետրվարի 13-24-ն արձանագրել է իրավախախտման 75 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փետրվարի 13-24-ն արձանագրել է իրավախախտման 75 դեպք

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փետրվարի 13-24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է հրապարակել:

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 75 դեպք, որից 38 դեպքով հաշվարկվել է 97.249.612 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 1.036.531 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 2.150.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 48 դեպք, որից 37-ով հաշվարկվել է 96.349.612 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 475.150 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել՝ 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 900.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 215.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել՝ 550.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 
Արձանագրվել է 15 դեպք:
 
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 346.381 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել՝ 1.200.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
 
Արձանագրվել է 9 դեպք, որից 4-ով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 14 գործ (ընդհանուր՝ 1.460.360 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.163.000 դրամ:
 
Ստուգումների վերաբերյալ
 
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 17 հանձնարարագիր։
 
Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 450.000 ՀՀ դրամի չափով, նաև 1-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 361.863 դրամի չափով։

 

  • Կիսվել: