ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բետոնե բլոկների արտադրող «Էլիտ-Շեն»-ը ազատվեց մաքսատուրքից. Նա մինչեւ 70 մլն դրամի ներդրում կանի

Բետոնե բլոկների արտադրող «Էլիտ-Շեն»-ը ազատվեց մաքսատուրքից. Նա մինչեւ 70 մլն դրամի ներդրում կանի

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԷԼԻՏ-ՇԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԷԼԻՏ-ՇԵՆ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել բետոնե բլոկների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է Աբովյան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 65-70 մլն դրամի կապիտալ ներդրում։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ մինչև 250-300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23․1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․3 մլն դրամ։

  • Կիսվել: