ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բելառուսը քննարկում է Հայաստանի հետ միջազգային բեռնափոխադրումների ամբողջական ազատականացման հնարավորությունը

Բելառուսը քննարկում է Հայաստանի հետ միջազգային բեռնափոխադրումների ամբողջական ազատականացման հնարավորությունը

Բելառուսը քննարկում է Հայաստանի հետ միջազգային բեռնափոխադրումների ամբողջական ազատականացման հնարավորությունը, հայտնում է Բելառուսի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Բելտա-ն:

Ինչպես հաղորդվում է՝ տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լյախնովիչը մասնակցել է Բիշքեկում կայացած ԵԱՏՄ անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի նիստին:

Նշվում է նաև, որ միջոցառման շրջանակում Բելառուսի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը բանակցություններ է վարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ:

Բելառուսի տրանսպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ գլխավոր թեման միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ազատականացումն էր։ Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներում համատեղ խառը հանձնաժողովի նիստ անցկացնել և արձանագրություններով ամրապնդել մշակված որոշումները:

  • Կիսվել: