ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Բազմաբնակարան շենքերի թույլտվությունների ուշացումը բերում է գների բարձրացման․ Խաչատուր Սուքիասյան

Բազմաբնակարան շենքերի թույլտվությունների ուշացումը բերում է գների բարձրացման․ Խաչատուր Սուքիասյան

«Մի այլ կարևոր խնդիր կա, բազմաբնակարան շենքերի թույլտվությունների ուշացումը  բերում է գների բարձրացման, դա ավելի կարևոր խնդիր է այս պահին, որպեսզի ավելի մեծ սոցիալական խավ կարողանա ձեռք բերել բնակարաններ։ Խնդրում եմ սա համալիր դիտենք։ Ինչի՞ պատճառով է ՀՀ-ում  գները բարձրանում՝ բարձրանում է նրա պատճառով, որ թույլտվությունների ամբողջ շղթան դանդաղում է, եթե հիմա ևս 100 շենքի թույլտվություն լիներ, ես չեմ կարծում այս գինը կլիներ։ Միայն մի կտորով խնդիրը չի լուծվում։ Այս խնդիրը ո՞նց եք տեսնում, քննարկել եք հանձնաժողովում»,- ԱԺ-ում այսօր ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նման հարցով դիմեց ՔՊ պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանին։ 

«Իմ կարծիքով՝ շինթույլտվությունների հետ կապված խնդիրը արդիական է միայն Երևանում, մեր պատգամավորների կեսից շատին դիմել են մեր կառուցապատողնեը, Ձեր ասածը շատ լուրջ  խնդիր է, որ այսօր ունենք Երևանում։ Ձեր ասածը հանձնաժողովում չենք քննարկել, այո, այդ խնդիրը կա, Ձեզ հետ լրիվ համաձայն եմ»,- պատասխանեց Գրիգորյանը։ 

  • Կիսվել: