հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բայրամովն ու ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը քննարկել են Մեծամորի ատոմակայանը

Բայրամովն ու ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը քննարկել են Մեծամորի ատոմակայանը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության, ինչպես նաև միջուկային անվտանգության հարցեր, անդրադարձ է արվել հայկական Մեծամորի ատոմակայանին։

Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս միջուկային անվտանգության ապահովմանը` կարևորելով Մեծամորի ատոմակայանի շահագործման ընթացքում Գործակալության կողմից սահմանված անվտանգության չափանիշների պահպանումը: Նա նաև պնդել է, որ Հայաստանն օգտագործում է «հնացած տեխնոլոգիաներ» (չակերտները՝ խմբ):

  • Կիսվել: