ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բավականին կառուցողական տպավորություն եք թողել. Մելքումյանը՝ ԿԲ նախագահի թեկնածուին

Բավականին կառուցողական տպավորություն եք թողել. Մելքումյանը՝ ԿԲ նախագահի թեկնածուին

Ազգային ժողովն այսօր քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը։ ԱԺ ֆինանսաբյուջատային հարցերի մշտական հանձնաժողովը Ազգային Ժողովին է առաջարկել «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:

Վերջինս այսօր պատասխանեց պատգամավորների բարձրացրած մի շարք հարցերին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթում ասաց, որ ինչպես իրենց խմբակցության անդամների մոտ, այնպես էլ այսօրվա հարց ու պատասխանի ժամանակ ԿԲ նախագահի թեկնածուն լավ տպավորություն է թողել։

«Պարոն Գալստյան, թե՛ խմբակցության հետ հանդիպման ժամանակ, թե՛ այսօր` հարցերին պատասխանելիս, բավականին կառուցողական տպավորություն եք թողել, դրանով իսկ պայմանավորված կլինի հետագան։ Նորովի եք նայում հարցերին, հավասարակշիռ եք»,- նշեց Միքայել Մելքումյանը։

  • Կիսվել: