չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բարձր տնտեսական աճից օգտվում է հասարակության մի խավը, իսկ բարձր գնաճը առաջինը հարվածում է խոցելի խավին. Քերոբյան

Բարձր տնտեսական աճից օգտվում է հասարակության մի խավը, իսկ բարձր գնաճը առաջինը հարվածում է խոցելի խավին. Քերոբյան

Բարձր տնտեսական աճը, սովորաբար բերում է բարձր գնաճի. բայց այս տարի մենք ունենք բարձր գնաճ ոչ միայն բարձր տնտեսական աճի պատճառով, այլեւ համաշխարհային գների բարձրացման, նաեւ ՀՀ եկած լրացուցիչ մարդկանց կողմից առաջացած բարձր սպառման պատճառով: Այդ երեք գործոնների պատճառով ունենք բարձր գնաճ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ինչպես գիտեք, բարձր տնտեսական աճից, սովորաբար, օգտվում է հասարակության մի խավը, իսկ բարձր գնաճը առաջինը հարվածում է այլ խավի, խոցելի խավին: Կառավարության աշխատանքը պետք է ուղղված լինի նրան, որ տնտեսական օգուտը հավասար բաշխվի բոլորի միջեւ: Այդ պատճառով էլ հենց տեսանք հնարավորություն թոշակների ու նպաստների բարձրացման, դա արեցինք: Հույս ունենք, որ աղքատության մակարդակը տարվա վերջին չի ավելանա եւ մեր աշխատանքի ամենակարեւոր ուղղություններից մեկը հենց դա ապահովելն է, որ աղքատների թիվը ՀՀ-ում կրճատվի, մարդիկ կարողանան ապրել բարեկեցիկ կյանքով, որպեսզի մենք հասկանանք, որ մեր աշխատանքը բարելավել է մարդկանց կյանքը»,-ասաց նա:

  • Կիսվել: