շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այսուհետ կիրականացվի հողի որակական ցուցանիշների հետազոտություն

Այսուհետ կիրականացվի հողի որակական ցուցանիշների հետազոտություն

Կառավարության աջակցությամբ ձեռք բերված վերջին սերնդի սարքավորումների շնորհիվ, բարելավվել է Կենտրոնի փորձագիտական հետազոտությունների արդյունավետությունը, նպաստելով իրականացվող փորձաքննությունների ենթատեսակների ընդլայնմանն ու դրանց իրականացման ժամկետների կրճատմանը:

Նշվածն ունի կարևոր նշանակություն քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանն աջակցելու գործում։

Որակական ավելի բարձր ցուցանիշ  ապահովելու նպատակով, այժմ հնարավոր է իրականացնել  նաև հողի հետազոտություն հետևյալ տեսակներով՝
✓ հողի մորֆոլոգիական հատկանիշները,
✓ հողի հիդրոսկոպիկ ջրի որոշում,
✓ հողի մեխանիկական կազմի որոշում,
✓ հողի  օրգանական նյութերի հետազոտություն,
✓ հողի քիմիական հատկանիշների հետազոտություն (կարբոնատայնություն և pH),
✓ հողի հեշտ հիդրոլիզվող  ազոտի որոշում,
✓ կարբոնատային հողերում շարժուն  ֆոսֆորի որոշում,
✓ փոխանակային կալիումի որոշում,
✓ հողի քիմիական տարրերի որոշում։

  • Կիսվել: