կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Այս տարի արդեն 6 անգամ ավելի շատ ծիրան է արտահանվել, քան 2019 թվականին. Վահան Քերոբյան

Այս տարի արդեն 6 անգամ ավելի շատ ծիրան է արտահանվել, քան 2019 թվականին. Վահան Քերոբյան

Ուզում եմ մի լավ նորություն ասել. այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է արդեն 86 հազար տոննա թարմ գյուղմթերք, որը կրկնակի ավել է, քան անցած տարի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Անցած տարի եղել է 43 հազար տոննա, հիմա արդեն 86 հազար տոննա է: Ծիրանի մասով մինչեւ այս պահը մոտավ որապես 12 800 տոննա ծիրան է արտահանվել, ընդ որում լավ գնով, որովհետեւ այս տարվա բերքը լավն է: Նախորդ տարի ընդամենը եղել է 1800 տոննա, իսկ 2019-ին եղել է 2100 տոննա: Այսինքն աճել է 6 անգամ»,-ասաց նա:

  • Կիսվել: