կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ տնտեսական զարգացման հիմքում դրված գաղափարախոսությունը ռեալ աշխատում է ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ տնտեսական զարգացման հիմքում դրված գաղափարախոսությունը ռեալ աշխատում է ․ Նիկոլ Փաշինյան

Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ. Երեկ վիճակագրության կոմիտեն հրապարակել է նոյեմբերի եւ 11 ամիսների տնտեսական ցուցանիշները եւ պետք է արձանագրել, որ նոյեմբերը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է: Այս մասին այսօր կառավարությնա տարեվերջյան ամփոփիչ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մեջբերելով ԱՎԿ-ի հրապարակած նոյեմբեր ամսվա ցուցանիշներն, ասաց․ «Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,1 տոկոս: Շատ կարեւոր է, որ նոյեմբերի ապրանքների ատրահանման աճ ունենք 25,7 տոկոսով, առեւտրի շրջանառությունն աճել է 11,9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11,6 տոկոսով, շինարարությունը 4,8 տոկոսով: »

Անդրադառնալով այս տարվա 11 ամիսների ցուցանիշներին՝ վարչապետն ընդգծեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս, արդյունաբերության աճը՝ 9,3 տոկոս, արտահանման աճը՝ 9 տոկոս:

«Սրանք իսկապես բավականին լավ ցուցանիշներ են: Ի վերջո սրանք արձանագրում են, որ այն գաղափարախոսությունը, որ դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է ՀՀ-ում»,-ասաց Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: