հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի. Նիկոլ Փաշինյան

Ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի. Նիկոլ Փաշինյան

Ամենամեծ խնդիրն ունենք գյուղատնտեսության մեջ, որովհետև այս ոլորտում 2022-ին արձանագրել ենք 0.7 տոկոս անկում: Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության անկումն կանգնեցնելու և զարգացման հարթակ դուրս գալու մեկ տարբերակ կա, այն է՝ ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը:

«Ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի, որովհետև առուներով, փոքր գետերով այգիներ ոռոգելու հեռանկարը սահմանափակ է, քանի որ գլոբալ ջերմացման պատճառով ջուր նախկինի պես չի լինելու»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ պետք է անցնել ինտենսիվ գյուղատնտեսության կաթիլային ոռոգման:

Նա նաև հայտնեց որ խելացի անասնագոմերն նույնպես հեռանկարային և նման գյուղատնտեսական13 ծրագիր կա, որի շրջանակներում 2022 թվականին 2450 հեկտար ինտենսիվ այգիների հինման վերաբերյալ պայմանագիր է ստորագվել:

  • Կիսվել: