շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ

Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացվել է Արտակ Մանուկյանի թեկնածությունը:

Հարցը քննարկվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Մասնագիտական փորձառությունն ու կոմպետենտությունը, որը ես ունեմ, հիմք է տալիս ենթադրել, որ կկարողանամ նպաստել արդեն իսկ կայացած ինստիտուտի հետագա շարունակական կատարելագործմանը»,- ասաց Մանուկյանը:

Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 4 կողմ, 1 դեմ:

  • Կիսվել: