հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արտակ Մանուկյանը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին

Արտակ Մանուկյանը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին պատգամավորը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ,

Քանի որ մի քանի լրատվամիջոցներ արդեն ուղղել են այս հարցը, ասեմ, որ չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «Իմ Քայլի» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։

Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ,

խնդրում եմ հարգել իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»։

  • Կիսվել: