հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՐՄՍՏԱՏ-ի պարզաբանումները մարդահամարի անցկացման առաջին երկու օրերի ընթացքում մի շարք քաղաքացիների կողմից բարձրացված մտահոգություններին

ԱՐՄՍՏԱՏ-ի պարզաբանումները մարդահամարի անցկացման առաջին երկու օրերի ընթացքում մի շարք քաղաքացիների կողմից բարձրացված մտահոգություններին

Մարդահամարի անցկացման առաջին  երկու օրերի ընթացքում մի շարք քաղաքացիներ իրենց մտահոգություններն են հայտնել անվանական տվյալների՝ այլ նպատակով հնարավոր օգտագործման վերաբերյալ:

 Այդ կապակցությամբ Վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է, որ նման մտահոգությունները իրավական հիմքեր չունեն:
 

«Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով  սահմանված է, որ անվանական տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն և  չեն կարող օգտագործվել որևէ մարմնի կամ միջազգային կազմակերպության կողմից՝ ֆիզիկական անձանց առնչվող հետաքննության և նախաքննության, դատաքննության, վարչական որոշումների կայացման կամ նմանատիպ այլ գործընթացում: Մարդահամարի վերջնական արդյունքներն օգտագործվում և հրապարակվում են միայն ամփոփված և խմբավորված տեսքով (հոդված 21-ի՝  մաս  13, 14) :

Սույն օրենսդրական դրույթները խարսխված են նաև Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված «Պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից» (ընդունված 29.01.2014թ., Գլխավոր Վեհաժողովի 68/261 Բանաձևով)՝ 6-րդ «Գաղտնիություն» սկզբունքի պահանջի վրա, համապատասխան որի «Վիճակագրական հաստատությունների կողմից վիճակագրական մշակման համար  հավաքագրվող անվանական տվյալները, անկախ այն հանգամանքից, թե դրանք վերաբերում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, պետք է կրեն խիստ գաղտնի բնույթ և օգտագործվեն բացառապես վիճակագրական նպատակով:

2022 թվականիհոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անցկացվում է հերթական մարդահամար:

Անկախության պայմաններում թվով երրորդ մարդահամարն առաջին անգամ անցկացվում է համակցված մեթոդով՝ Բնակչության պետական ռեգիստրի ու Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) հետ միավորված և 25 տոկոս ընտրված հասցեներում բնակվող տնային տնտեսություններից հարցումներով ստացված տվյալների համակցմամբ:

Մարդահամարները կրում են պարտադիր բնույթբացառությամբ ազգությանլեզվին և կրոնական դավանանքին առնչվող հարցերի (հոդված 21-ի մաս 11, 15):

  • Կիսվել: