հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան. Քերոբյան

Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան. Քերոբյան

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան:

Կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի ընթացքում նախարարն ասաց, որ կառավարությունը մի շարք որոշումներ ունի մթերումները խթանելու համար:
 

«Մենք աշխատում ենք այդ ցուցակի հետ: Արդեն որոշակի պայմանագրեր կնքվել են, մնացածն էլ հույս ունենք, որ մինչ հուլիսի 1-ը կկնքվեն»,- ասաց նա:

Անդրադառնալով լաստանավային փոխադրումներին` Քերոբյանը նշեց, որ Եվրոպական շատ ընկերություններ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ և APM-ը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերությունը, ևս պատժամիջոցներ ունի կիրառած ՌԴ-ի դեմ:

«Հիմա մենք բանակցում ենք, որ այդ պատժամիջոցները մեր լաստանավերի վրա չկիրառվեն»,-հավելեց նախարարը:

  • Կիսվել: