շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանն ու Հակոբ Արշակյանը կղեկավարեն «Սթարմուս» փառատոնի աշխատանքային հանձնաժողովը

Արայիկ Հարությունյանն ու Հակոբ Արշակյանը կղեկավարեն «Սթարմուս» փառատոնի աշխատանքային հանձնաժողովը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանում 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը նախատեսվող «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել  է միջգերատեսչական հանձնաժողով:

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության  կայքում:

Հանձնաժողովը համանախագահելու  են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Հանձնաժողովի կազմում ներառված են նաև պաշտոնյաներ այլ գերատեսչություններից:

  • Կիսվել: