երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Արարատի ջրային տարածքներում առգրավվել են տասնյակից ավելի կախովի ցանցեր

Արարատի ջրային տարածքներում առգրավվել են տասնյակից ավելի կախովի ցանցեր

Ապրիլի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերասկողության և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները ստուգայց են կատարել ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում, մասնավորապես՝ Ռանչպարի և Հովտաշենի ջրամբարտակների, Սևջուր, Հրազդան գետերի տարբեր հատվածներում։ Առգրավվել են տասնյակից ավելի կախովի ցանցեր («էկրաններ»), դնովի ցանց, տարվել են բացատրական աշխատանքներ, տրվել նախազգուշացումներ։
Ստուգայցերը կրելու են պարբերական բնույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Շնորհակալություն ենք հայտնում օրինապահ ձկնորսներին համագործակցության համար։

  • Կիսվել: