ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Առաջիկայում Սևանի թերակղզին կդառնա մեր երկրի այցեքարտերից մեկը. Սարգսյան

Առաջիկայում Սևանի թերակղզին կդառնա մեր երկրի այցեքարտերից մեկը. Սարգսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է Սևանի թերակղզում շրջայց կատարելու մասին: Նա վստահեցրել է, որ առաջիկայում կունենանք հմայիչ թերակղզի, որը կդառնա մեր երկրի այցեքարտերից մեկը:

Պատգամավորի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սևանի թերակղզում շրջայց կատարեցինք Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար պարոն Վերմիշյանի, տեղակալ պարոն Ղուլարյանի հետ: Տեղում քննարկեցիք Լճաշենից Սևանավանք ձգվող ճեմուղու նախագծման հետ կապված խնդիրները: Նաև հանդիպում-քննարկում ունեցանք թերակղզում առևտրի տաղավարներ ունեցող քաղաքացիների հետ: Առաջիկայում առավել մանրամասն կներկայացնեմ որոշումների մասին:

Մի բան հստակ է՝ առաջիկայում ունենալու ենք հմայիչ, բարեկարգ թերակղզի և նմանը չունեցող 10 կմ երկարությամբ ճեմուղի, որը կդառնա մեր երկրի այցեքարտերից մեկը»:

  • Կիսվել: