ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ապօրինի գույքի բռնագանձման ընդամենը 8 գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 45-60 մլրդ դրամ. Արթուր Հովհաննիսյան

Ապօրինի գույքի բռնագանձման ընդամենը 8 գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 45-60 մլրդ դրամ. Արթուր Հովհաննիսյան

Ապօրինի գույքի բռնագանձման ընդամենը 8 գործով պետությանը պատճառված վնասը կազմում է  45-60 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում:
 
«Ընդհանուր առմամբ քննության փուլում է գտնվում շուրջ 330 գործ, այդ թվում՝ առնվազն 6 ընդդիմադիր պատգամավորի վերաբերյալ։ Դե պատկերացրեք, սիրելի՛ հայրենակիցներ, ինչ ծավալների թալանի մասին է խոսքը։
 
Եվ սա է, թերևս, «թալանի փրկության շարժման» պայքարի գլխավոր և միակ շարժառիթը՝ փրկել թալանը և փրկվել պատժից»,- գրել է պատգամավորը:

  • Կիսվել: