երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ապօրինի գույք տիրապետողը կարող է բանակցել Դատախազության հետ. Փաշինյան

Ապօրինի գույք տիրապետողը կարող է բանակցել Դատախազության հետ. Փաշինյան

Հայաստանում ապօրինի գույք տիրապետողը կարող է բանակցել Դատախազության հետ, Դատախազությունը կարող է համաձայնել այդ գույքի մի մասը թողնել ի սեփականություն, մի մասը՝ բռնագանձել:

Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմի մեջ այսպիսի բան կա նախատեսված, որ կարող է ապօրինի գույք տիրապետողը բանակցել Դատախազության հետ, և, եթե Դատախազությունը համաձայնվի, կարող է տեղի ունենալ հաշտություն: Օրինակ՝ Դատախազությունը կարող է համաձայնել այդ ապօրինի գույքի մի մասը թողնել ի սեփականություն, մյուս մասը՝ բռնագանձել»,-ասաց վարչապետը:

Բռնագանձման տոկոսը չի կարող պակաս լինել, քան 70 տոկոսը: Բայց սա չի նշանակում, որ բոլոր դեպքերում 30 տոկոսը կարող է մնալ այդ ապօրինի գույքը տիրապետողին: Ամեն ինչ կախված է կոնկրետ դեպքից:

  • Կիսվել: