երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում դատարան է ներկայացվել 18 հայցադիմում՝ 77,7 մլրդ դրամ հայցագնով

Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում դատարան է ներկայացվել 18 հայցադիմում՝ 77,7 մլրդ դրամ հայցագնով

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է ներկայացրել 18 հայցադիմում, որոնց ընդհանուր հայցագինն այս պահի դրությամբ կազմում է շուրջ  77,7 մլրդ ՀՀ դրամ կամ 191.5 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնեցին գլխավոր դատախազի գրասենյակից:

Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսից սկսելու է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը՝ այս պահին շուրջ 19 մլրդ դրամ հայցապահանջով:

«Հաջորդ՝ ամենամեծ հայցագնով գործերից մեկը վերաբերում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և նրա հետ փոխկապակցված անձանց: Հայցապահանջը՝ շուրջ 17 մլրդ դրամ», - հայտնում է գլխավոր դատախազությունը:

 

  • Կիսվել: