շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ապօրինի գույքի բռնագանցման հետ կապված պրոցեսների թափանիվը սկսել է պտտվել. Փաշինյան

Ապօրինի գույքի բռնագանցման հետ կապված պրոցեսների թափանիվը սկսել է պտտվել. Փաշինյան

Ապօրինի գույքի բռնագանցման հետ կապված պրոցեսների թափանիվը սկսել է պտտվել: Այս մասին կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ անընդհատ մեղադրում եմ՝ ինչու այս կամ այն հարցը չի լուծվում: Պարզ պատճառով, որովհետեւ մենք պլանավորում էին, որ ճիշտ քայլերով ու ռազմավարությամբ գնանք առաջ: Հիմա շատ լավ է, որ հայեցակարգային քննարկումներից կոնկրետ իրականացման փուլ ենք մտնում»,-ասաց նա:

Նա ասաց, որ կառավարության աշխատանքը երկու հիմնական մասի է բաժանված, որը համակարգվում է երկու  փոխվարչապետերի կողմից: «Առաջինը ռազմավարական պլանավորումն է և այդ պլանավորածի իրականացումը, և մինչև այս պահը դա ցույց է տալիս, որ արդարացված է»,- ասաց նա:

  • Կիսվել: