ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ապագան հիմա է» բարեգործական ՀԿ-ն շտապօգնության մեքենա նվիրեց Ճամբարակի հիվանդանոցին

«Ապագան հիմա է» բարեգործական ՀԿ-ն շտապօգնության մեքենա նվիրեց Ճամբարակի հիվանդանոցին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում որոշեց Հ տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2022 թվականի մարտի 10-ի հայտարարագրով ձևակերպված 2008 թվականի արտադրության «Վոլքսվագեն Տ5» (VOLKSWAGEN T5) մակնիշի շտապօգնության մեքենան ամրացնել ՀՀ առողջապահության նախարարությանը:

Շտապօգնության մեքենան գույքի անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա կհանձնվի «Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ-ին` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ապագան հիմա է» բարեգործական հասարարական կազմակերպության կողմից դիմում է ներկայացվել ՊԵԿ և խնդրել են թույլատրել կազմակերպության կողմից 27.05.2021թ. Շվեյցարիայից ներմուծված տրանսպորտային միջոցը հայտարարագրել «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով:

Նախատեսվում է տրանսպորտային միջոցը հանձնել պետության սեփականությանը` այն Սևանի համայնքի Ճամբարակի հիվանդանոցին տրամադրելու նպատակով:

  • Կիսվել: