շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անկախ դեղատների ասոցիացիա. Վրաստանում շրջանառվող դեղերի մի մասը սպառվում է Հայաստանի քաղաքացիների կողմից 3 մայիսի, 2023  15:28

Անկախ դեղատների ասոցիացիա. Վրաստանում շրջանառվող դեղերի մի մասը սպառվում է Հայաստանի քաղաքացիների կողմից 3 մայիսի, 2023 15:28

Հայաստանի Անկախ դեղատների ասոցիացիան ուսումնասիրություն է իրականացրել Հայաստանի և Վրաստանի դեղերի շրջանառության ոլորտում, և մտահոգիչ պատկեր է ստացել։ Այս մասին հաղորդում է Ասոցիացիան իր ֆեյսբուքյան էջում։  

Համեմատության համար դիտարկվել են հետևյալ տվյալները․

  • Վրաստանի Հանրապետության բնակչությունն ըստ 2019թ․-ի մարդահամարի տվյալների կազմում է 3․723․500 մարդ
  • Հայաստանի Հանրապետության բնակչությունը  2022թ․-ի հուլիսի 1-ի  դրությամբ   կազմում է 2․961․900 մարդ
  • Այսինքն, տոկոսային առումով Հայաստանի բնակչությունը մոտ 26%-ով ավելի քիչ է Վրաստանի բնակչությունից

Տեղեկատվություն Վրաստանի դեղերի շրջանառությունից.

  • 2021 թ․-ի տվյալով Վրաստան է ներկրվել 382․000․000 դոլարի դեղորայք, նախորդ տարվա համեմատ ներկրումն աճել է 16․8 %-ով
  • 2022թ․-ի դրությամբ Վրաստանում գրանցված է 10450 անվանում դեղ
  • Վրաստանում գործում է 3213 լիցենզավորված դեղատուն, որոնցից 927–ը պատկանում է խոշոր դեղատնային 3 ցանցի
  • 2022թ․-ի մարտից Վրաստանի Կառավարությունը որոշում է ընդունել թույլատրել Թուրքիայում ՊԱԳ նորմերով արտադրված դեղերի ներմուծումը։ Ըստ Վրաստանի Կառավարության ղեկավարի, այդ որոշման արդյունքում,  այդ դեղերի գները շուկայում նվազել են 60-80 %-ով
  • 2023թ․-ից Վրաստանի կառավարությունը սահմանել է դեղերի գների վաճառքի վերին առավելագույն շեմ

Համեմատական Հայաստանի հետ՝  ըստ բնակչության քանակի

  • Հայաստանի բնակչությունը Վրաստանի բնակչությունից քիչ է 26%-ով։ Ստացվում է,  որ Հայաստանում պետք է գրանցված լինի առնվազն 8300 անվանում դեղ։ Բայց․․․ Հիշեցնեմ, որ երբեք Հայաստանում  5500 անվանումից ավելի դեղ գրանցված չի  եղել, իսկ տվյալ պահին գրանցված է մոտ 3350 անվանում դեղ
  • Հայաստանում գործում է 2620 լիցենզավորված դեղատուն
  • Վրաստանում դեղերի տարեկան շրջանառությունը կազմում է 382․000․000 դոլար, իսկ Հայաստանում՝ 125․000․000 դոլար:

Այսինքն,  դեղատների քանակը, ըստ բնակչության գրեթե նույնն է, բայց հարևան Վրաստանում ներկրվում և իրացվում է շուրջ 3 անգամ ավելի շատ դեղ։ Գրանցված դեղերը նույնպես գրեթե 3 անգամ շատ են։

Դժվար է պատկերացնել, թե Վրաստանում 3 անգամ շատ են դեղ օգտագործում, կամ Հայաստանում 3 անգամ  քիչ են հիվանդանում։ Այս ուշագրավ տվյալները փաստում են մի ճշմարտություն. այն է որ, տարիներ շարունակ Վրաստանում շրջանառվող դեղերի մի մասը սպառվում է Հայաստանի քաղաքացիների կողմից, եզրակացնում են Անկախ դեղատների ասոցիացիայում։   

  • Կիսվել: