հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անցած տարվա կրկնակի շոկից հետո ՀՀ տնտեսությունն ակտիվորեն վերականգնվում է․ Քերոբյան

Անցած տարվա կրկնակի շոկից հետո ՀՀ տնտեսությունն ակտիվորեն վերականգնվում է․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ երկրում կրկնակի շոկից հետո, ընթացիկ տարում, անցած տարվա համեմատ, տնտեսությունը բավական արագ վերականգնվել է։

 Երևանում Armenia Business Forum-ի շրջանակում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ժամանակ Քերոբյանը շեշտեց, որ 2021 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ն իրական տնտեսական աճ է գրանցել։

«Այս տարի գրանցել ենք 5 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ցանկանում եմ նշել, որ շատ արագ աճում է ՀՀ տնտեսության արտահանումը։ Մենք, Կառավարության ծրագրով, նախատեսում ենք ներդրումների վրա հիմնված մոդելով առաջնորդվել։   Նախատեսում ենք խոշոր ներդրումներ կատարել տարբեր ենթակառուցվածքներում»,- նշեց Քերոբյանը։

  • Կիսվել: