հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալավերդիում ադամանդի վերամշակման գործարան կբացվի. Կստեղծվի 150 նոր աշխատատեղ

Ալավերդիում ադամանդի վերամշակման գործարան կբացվի. Կստեղծվի 150 նոր աշխատատեղ

 Գործարար Արտակ Բաղիկյանը պատրաստվում է Ալավերդիում հիմնել ադամանդի վերամշակման գործարան։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։

«Կարևոր է նշել, որ «Ալավերդի Դայմոնդս» ընկերությունն արդեն պետական գրանցում է ստացել։ Այժմ ներդրողների աջակցման կենտրոնը դիտարկում է ներդրումային ծրագիրը, որի ուսումնասիրությունն ավարտելուց հետո այն կփոխանցի կառավարությանը։ Ըստ ծրագրի նախատեսվում է ձեռք բերել Միքայել Նալբանդյանի անվան նախկին դպրոցի (չի գործում 19 տարի) վթարային շենքը, ստանձնելով ներդրում կատարելու պարտավորություն` շենքն ու հարակից տարածքի կապիտալ հիմնանորոգելու ու գործունեությունը սկսելու ուղղությամբ։ Մեկնարկային փուլում նախատեսվում է ստեղծել 150 աշխատատեղ, այն ավելացնելու հեռանկարով։ Ալավերդի համայնքում կիրականացվեն նաև սոցիալական ծրագրեր»,- գրել է նա։

  • Կիսվել: