շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թումանյանի ոստիկանները բնակարանից կատարված գողություն են բացահայտել (տեսանյութ)

Թումանյանի ոստիկանները բնակարանից կատարված գողություն են բացահայտել (տեսանյութ)

Հանցագործության վերաբերյալ հաղորդում չէր տրվել, սակայն սեպտեմբերի 17-ին ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն, որ երկու օր առաջ, ցերեկը, Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանից կատարվել է գողություն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկաններին հաջողվեց ճշտել նաև հնարավոր կատարողի ինքնությունը, և նույն օրը, ժամը 14.05-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց նույն թաղամասի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ: Նա խոստովանեց, որ սեպտեմբերի 15-ին, ցերեկվա ժամը երկուսին մոտ, օգտվելով տանտերերի քնած և տան դուռը բաց լինելու հանգամանքից, առաջին հարկի բնակարանի հետնամասի պատշգամբի դռնով մտել և ննջարանի անկողնու վրայից գողացել է բջջային հեռախոս:

Հեռախոսը հայտնաբերվել է, նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: